Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իսրայելը շшնտшժի չի ենթարկում Թրամփին, նրա դեպքում դա չի աշխատում. Վենս
Իսրայելի կողմից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին որևէ կերպ շանտաժի ենթարկելու պնդումները, այդ թվում՝ Իրանի հարցում, իրականությանը չեն համապատասխանում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
«Ես լսել եմ այն միտքը, որ Դոնալդ Թրամփը շանտաժի է ենթարկվել Իսրայելի կողմից։ Դա պարզապես ճիշտ չէ։ Ես անմիջականորեն ներկա եմ եղել որոշումների կայացմանը։ Ինձ համար խելագարություն է այն միտքը, որ Թրամփին շանտաժի են ենթարկում։ Դա Թրամփի հետ չի աշխատում»,- ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, ամերիկացի կատակերգու և հեռուստահաղորդավար Ջո Ռոգանի փոդքասթի ժամանակ ասել է Վենսը։