Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Իրանը հայտնում է, որ հարվածներ է հասցրել Բահրեյնի Շեյխ Իսա ռազմաբազայում գտնվող ամերիկյան թիրախներին
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանում) հայտարարել է Բահրեյնի Շեյխ Իսա ավիաբազայում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտների վրա հարվածներ հասցնելու մասին։ Գրում է ՏԱՍՍ-ը։
««Նասր-2» գործողության տասներորդ ալիքի շրջանակներում՝ «Յա Ալի Ասղար (խաղաղություն լինի նրա վրա)» սրբազան կոդային անվամբ, նրանք հզոր հարձակում են իրականացրել Բահրեյնի Շեյխ Իսա քաղաքում գտնվող ԱՄՆ բազայի վրա և ամբողջությամբ ոչնչացրել օդային տարածքի հայտնաբերման և կառավարման ռադարը, ինչպես նաև թշնամու ինքնաթիռների վառելիքի պոմպակայանը», -ասվում է ԻՀՊԿ մամուլի ծառայության հայտարարության մեջ, ինչպես հաղորդում է իրանական Fars լրատվական գործակալությունը։
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ հարձակումները կատարվել են ափամերձ բազաների և մի քանի քաղաքացիական օբյեկտների, այդ թվում՝ մանկական քաղցկեղի հիվանդանոցի և ուխտավորների համար նախատեսված ջրամբարի վրա ԱՄՆ-ի հարձակումներին ի պատասխան։
Ավելի վաղ Բահրեյնում հայտարարվել էր օդային հարձակման մասին տագնապ։ Թագավորության Ներքին գործերի նախարարությունը կոչ էր արել քաղաքացիներին և բնակիչներին «հանգիստ մնալ և գնալ մոտակա անվտանգ վայր»։