«Հրապարակ». Իշխանությունը նախապատրաստվում է աշնանը սպասվող ՏԻՄ ընտրություններին
Օրվա մամուլ
08:16 16/07/2026
Հայաստան

«Հրապարակ». Իշխանությունը նախապատրաստվում է աշնանը սպասվող ՏԻՄ ընտրություններին

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ընտրությունների թանաքը դեռ չչորացած՝ իշխանությունը նախապատրաստվում է աշնանը սպասվող ՏԻՄ ընտրություններին։ Թեկնածուների փնտրտուքը սկսված է․ ոմանք արդեն քարոզարշավ են իրականացնում, առաջիկա շաբաթներին կակտիվանան տարածքային շտաբները։

Սյունիքի 3 խոշոր համայնքներում է ընտրություն լինելու՝ Գորիսում, որին միանալու են Տեղ և Տաթև համայնքները, Կապանում, Մեղրիում։ Մեղրիում թեկնածուն կարծես հայտնի է` Սամվել Բաբայանի նախկին թիմակից, ՔՊ արտագաղթած գործող համայնքապետ Խաչատուր Անդրեասյանն է, որը համայնքապետարանի էջով քարոզարշավ է իրականացնում: Բոլոր գրառումները սկսվում են՝ «համայնքապետ Խաչիկ Անդրեասյանի նախաձեռնությամբ»։ Թեպետ չեն բացառում, որ լավ թեկնածու գտնելու դեպքում ՔՊ-ն հրաժարվի նրանից, քանի որ Անդրեասյանը, ասում են՝ ջերմ հարաբերություններ ունի նախկին քաղաքապետ, երբեմնի ընդդիմադիր Մխիթար Զաքարյանի հետ, որն այս ընտրություններում, ըստ լուրերի, ՔՊ-ին չի աջակցել, ընտանիքն աշխատել է Կարապետյանի համար։

Գորիսի հարցում էլ չկա վերջնական որոշում. չնայած Առուշին դեմ չեն, բայց ուզում են նրան վերահսկող թեկնածու էլ առաջադրել` մաքուր ՔՊ-ական: Հավակնություններ ունի Տեղի համայնքապետ Դավիթ Ղուլունցը: Կապանում դեռ անորոշություն է։ Հնարավոր է բոլոր համայնքներում Գյումրու օրինակով փրայմերիզ անեն` իբր հասարակությունն է որոշում ՔՊ թեկնածուներին»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Իշխանությունը նախապատրաստվում է աշնանը սպասվող ՏԻՄ ընտրություններին