Վենսը պնդում է, որ Իսրայելի կառավարության որոշ անդամներ փորձել են ԱՄՆ-ին համոզել Իրանի հետ գործարքի հարցում
Քաղաքական
17:37 16/07/2026
Աշխարհ

Վենսը պնդում է, որ Իսրայելի կառավարության որոշ անդամներ փորձել են ԱՄՆ-ին համոզել Իրանի հետ գործարքի հարցում

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Իսրայելի կառավարության որոշ անդամներ փորձել են ազդել ԱՄՆ հասարակական կարծիքի վրա՝ ԱՄՆ-ի կողմից Իրանի հետ պատերազմը դադարեցնելու գործարքին դեմ լինելու համար։

Reuters-ի փոխանցմամբ,  Վենսը պաշտպնել է անցյալ ամիս Իրանի հետ պատերազմը դադարեցնելու վերաբերյալ ձեռք բերված համաձայնագիրը, որը ԱՄՆ-ի և Իսրայելին քննադատել են Իրանի հրթիռային ծրագիրը զսպելու անկարողության և նրա միջուկային օբյեկտները ապամոնտաժելու հստակ ուղի չտրամադրելու համար, միաժամանակ սահմանափակելով Իսրայելին Լիբանանում «Հեզբոլլահի» զինյալների դեմ պատերազմում։

«Ես անկասկած գիտեմ, որ Իսրայելի կառավարության ներսում եղել են մարդիկ, ովքեր փորձում են, օրինակ, իրականում շեղել մեզ այդ քաղաքականությունից, քանի որ ցանկանում են շարունակել ռազմական արշավը», - ասել է Վենսը։

Փոխնախագահը նշել է, որ չնայած ինքը լավ հարաբերություններ ունի Իսրայելի կառավարության որոշ անդամների հետ, նրանց համակարգում կան որոշ մարդիկ, որոնք մանիպուլյացիաներ են անում և փորձում են փոխել ամերիկյան հասարակական կարծիքը՝ պատերազմը անորոշ ժամանակով շարունակելու համար։

Վենսն ասել է, որ շատ երկրներ, դաշնակիցներ և հակառակորդներ փորձում են ազդել ամերիկյան քաղաքականության վրա։

«Ինձ անհանգստացնում է, երբ այդ գործողությունները, այդ ազդեցության արշավները իրականում ազդում են ամերիկյան քաղաքական դատողության վրա», - ասել է փոխնախագահը։

Հունիսին Վենսը քննադատել էր  Իրանի հետ գործարքի իսրայելցի քննադատներին՝ ասելով, որ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի միակ դաշնակիցն է։

Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաները, անանուն խոսելով, ասել են, որ գործարքի պայմանները վատ էին Իսրայելի համար քանի որ դրանք չէին լուծում Իրանի միջուկային և բալիստիկ հրթիռների ծրագրի վերաբերյալ մտահոգությունները, այս տեսակետը, նրանց խոսքով, կիսում է նաև Իսրայելի ղեկավարությունը։

Խոսելով այն մասին, թե ԱՄՆ-ն կմասնակցեր Իրանի հետ վերջին պատերազմին, եթե Իսրայելի ազդեցությունը չլիներ, Վենսը դրական արձագանք է տվել։

«Կարծում եմ՝ նախագահը, անկախ Իսրայելի որևէ ազդեցությունից, շատ խորապես համոզված է, և կրկին համաձայն եմ դրա հետ, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա», - ասել է Վենսը։

Իսրայելի վարչապետի գրասենյակը դեռ չի արձագանքել մեկնաբանության խնդրանքին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder