Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ռուսը չլինի, ո՞վ են սրանք․ Հարցում՝ Նիկոլ Փաշինյանի Ռուսաստանի նկատմամբ վարած քաղաքականության մասին
Նոր հարցում, թե ինչպես են քաղաքացիներն արձագանքում Նիկոլ Փաշինյանի Ռուսաստանի նկատմամբ վարած քաղաքականությանը։
«Ինքը 18 միլիոն փող ունի, իմը 60 000 հաշմանդամության թոշակս ա։ 60 000-ով գազ փակե՞մ»,- այս մասին նշել է քաղաքացին՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վարած հակառուսական քաղաքականությանը։
«Ասում են՝ ուրիշ տեղից կգնենք, բայց էդ ուրիշ տեղը դուք գիտեք՝ որտեղ է»,- ասաց մյուս քաղաքացին։
«Ռուսը չլինի, ո՞վ են սրանք, որ վեր են կացել ռսի դեմ։ Գազը սարքեց 600-700 դոլար, ի՞նչ պտի անեն։ Էս հլը ամառ ա, սսկված են, բայց ձմեռն եկավ, գազը չտվեց, կարող է մի գազը, ձմեռվա մոտ արդեն կթանկացնի, ի՞նչ պետք է անեն։ Ես իմ սաղ ծանոթներին, ընկերներին բոլորին կոչ եմ արել՝ հիմիկվանից փայտի «զաքաթովկա» արեք, որովհետև գազ չի լինելու։ Կամ պիտի լինի էնքան թանկ, որ չպիտի կարենաք տակից դուրս գաք»,- իր կարծիքն է հայտնել մեկ այլ քաղաքացի։