Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հրդեհ է բռնկվել Իմամ Ռեզայի դամբարանում, որտեղ թաղված է Ալի Խամենեին
Այսօր հրդեհ է բռնկվել Մաշհադում գտնվող Իմամ Ռեզայի սրբավայրում։ «Մեհր» լրատվական գործակալության հաղորդմամբ, Մաշհադի հրշեջ ծառայության խոսնակը հայտնել է, որ հրդեհը բռնկվել է սրբավայրի շինարարական նախագծերից մեկին սպասարկող բիտումի արհեստանոցում:
Դեպքի վայրում են եղել սրբավայրում տեղակայված հրշեջները և քաղաքային հրշեջ ծառայության օպերատիվ խմբերը, որոնք ձեռնարկել են միջոցառումներ՝ կանխելու հրդեհի տարածումը հարակից տարածքներ։
Հրդեհից մեծ քանակությամբ ծուխ է առաջացել, բայց արագ արձագանքման շնորհիվ կարճ ժամանակում այն վերահսկողության տակ է վերցվել: Զոհերի կամ սրբավայրերի վնասների մասին տեղեկություններ չկան: Հրդեհի պատճառը հետաքննվում է:
Մաշհադում գտնվող Իմամ Ռեզայի սրբավայրը շիա իսլամի ամենասուրբ վայրերից մեկն է, որտեղ վերջերս հուղարկավորվել էր Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին, ով սպանվել էր փետրվարի 28-ին Իրան-ԱՄՆ պատերազմի առաջին օրը։
