«Հրապարակ». ԱԺ ո՞ր հանձնաժողովների նախագահությունը կանցնի ընդդիմադիրներին
Օրվա մամուլ
07:58 17/07/2026
Հայաստան

«Հրապարակ». ԱԺ ո՞ր հանձնաժողովների նախագահությունը կանցնի ընդդիմադիրներին

«Հրապարակ» թերթը գրում է.

«Չնայած Դոնթի բանաձևով ԱԺ հանձնաժողովներից մի քանիսի նախագահությունն անցնում է ընդդիմադիրներին՝ եթե 12 հանձնաժողով ձևավորվի, 3-ի նախագահներին պետք է նշանակի «Ուժեղ Հայաստանը», սակայն ՔՊ-ականները նախագահի թեկնածություններ են առաջադրել բոլոր 12-ի համար էլ։

Բայց առաջադրումների պատկերից հասկանալի է, որ պատրաստ են մի քանիսը զիջել ընդդիմադիրներին։ Օրինակ, Բաբկեն Թունյանը, որն անցած ԱԺ-ում ղեկավարում էր տնտեսական հանձնաժողովը, առաջադրվել է ոչ միայն տնտեսականի նախագահի համար, այլև՝ ֆինանսավարկային ու բյուջետայինի, որը ղեկավարում էր Ծովինար Վարդանյանը՝ նա էլ է հայտ ներկայացրել։ Սա նշանակում է, որ իշխանությունը հակված է այս 2 հանձնաժողովներից մեկը տալ ընդդիմությանը։

Երկրորդ «հանձնվելիք» հանձնաժողովը, թերևս, կլինի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հանձնաժողովը, որտեղ թեկնածություն են առաջադրել Հասմիկ Հակոբյանն ու Տրդատ Սարգսյանը։ Հ. Հակոբյանը նաև մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի համար է առաջադրվել, Տրդատ Սարգսյանը՝ առողջապահության։ Իսկ երրորդ զիջվողը կլինի մարդու իրավունքների հանձնաժողովը, որը բոլոր ժամանակներում ընդդիմության ներկայացուցիչն է ղեկավարել»։

Մանրամասնրը թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». ԱԺ ո՞ր հանձնաժողովների նախագահությունը կանցնի ընդդիմադիրներին