Իրանը հայտնել է, որ ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել դատարկ լցանավի վրա
Քաղաքական
20:21 17/07/2026
Տարածաշրջան

Իրանը հայտնել է, որ ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել դատարկ լցանավի վրա

Իրանի հարավում գտնվող Բուշեհր նահանգի փոխնահանգապետ Էհսան Ջախանիանը հայտնել է, որ ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել իրանական կղզու մոտ կայանված տանկերին։

«Բելմա տանկերը կրկին հարված է ստացել ամերիկյան երկու հրթիռներով։ Նավը բեռնաթափվել և կայանվել է Խարգ կղզու մոտ», - ասել է նա IRNA լրատվական գործակալությանը։

ԱՄՆ զինված ուժերը հուլիսի 8-ից ի վեր մի քանի հարձակումներ են իրականացրել Իրանի վրա։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը պնդել է, որ դրանք եղել են Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի վրա Իրանի հարձակումների պատասխանը։ Իրանի զինված ուժերը պատասխանել են Մերձավոր Արևելքի մի քանի երկրներում գտնվող ամերիկյան բազաների վրա հարվածներով։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 9-ին հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն այլևս ուժի մեջ չէ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իրանը հայտնել է, որ ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել դատարկ լցանավի վրա