Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հոմերոսի «Ոդիսական» էպոսի հիման վրա նկարահանվող «Ոդիսևս» հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են նաև Հայաստանում և Հունաստանում։ Այս մասին հայտնում է Deadline-ը:
Դրաման մի քանի տարի մշակելուց հետո թիմը նպատակ ունի նկարահանումները սկսել հաջորդ տարվա սկզբին՝ Հունաստանում և Հայաստանում, և հույս ունի, որ դա կարող է «ձևավորել մեկ ընդլայնված սերիալային տիեզերք»։
Ռեժիսորը Ռոել Ռեյնեն է, ով նախկինում աշխատել է պատմական դրամաների վրա, այդ թվում՝ «Վաշինգտոն», «Սև առագաստներ», «Հալո», «Վու մարդասպաններ»։ Գործադիր պրոդյուսերներն են Վահագն Սարգսյանը USATV-ից, Ջորդան Դիկստրան, Դենիս Ջուհոսը, Կառլ Գայդուսեկը և ուրիշներ։
«Մենք այս ճանապարհորդությունը սկսեցինք հինգ տարի առաջ՝ այս պատմությունը ժամանակի նորմերին համապատասխանեցնելու և կրկնվող ձևով ներկայացնելու տեսլականով։ Մեր ցանկությունն է հանդիսատեսին ներկայացնել Հելլենիստական Հունաստանի իսկական և հուզիչ պատկերը», - ասել է Դիկստրան։