Ռուսաստանի ԶՈՒ-երը հարվածներ են հասցրել Ուկրաինայի զինված ուժերի կողմից օգտագործվող նավահանգիստներին և նավերին
Քաղաքական
20:35 17/07/2026
Աշխարհ

Ռուսաստանի ԶՈՒ-երը հարվածներ են հասցրել Ուկրաինայի զինված ուժերի կողմից օգտագործվող նավահանգիստներին և նավերին

 Ռուսաստանի զինված ուժերը կրկին հարվածներ են հասցրել ուկրաինական նավահանգիստներին և Ուկրաինայի զինված ուժերին սպասարկող նավերին։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ Պաշտպանության նախարարությունը։

«2026 թվականի հուլիսի 17-ի օրվա ընթացքում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը շարունակել են հարվածել ուկրաինական նավահանգիստներին և Ուկրաինայի զինված ուժերին սպասարկող նավերին»,- ասվում է զեկույցում։

Մասնավորապես, Օդեսայի նավահանգստում վնասվել են ուկրաինական բանակի համար նախատեսված վառելիքի բաքեր, Յուժնի նավահանգստում վնասվել է Ուկրաինայի զինված ուժերի համար բեռներ տեղափոխող նավ, իսկ Նիկոլաևի նավահանգստում բեռնաթափվում էին ևս չորս չոր բեռնատար նավեր։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ռուսաստանի ԶՈՒ-երը հարվածներ են հասցրել Ուկրաինայի զինված ուժերի կողմից օգտագործվող նավահանգիստներին և նավերին