Սուրբ Թադեոս առաքյալի և Սուրբ Սանդուխտ կույսի հիշատակի առիթով կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ
Հասարակություն
12:51 17/07/2026
Հայաստան

Սուրբ Թադեոս առաքյալի և Սուրբ Սանդուխտ կույսի հիշատակի առիթով կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ

Հուլիսի 18-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբելու է Սուրբ Թադեոս առաքյալի և Սուրբ Սանդուխտ կույսի հիշատակը։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ այս առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մոմավառության աղոթասրահի Սուրբ Թադեոս մատուռում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ։

Սրբազան արարողության սկիզբը՝ ժամը 10:30-ին։

«Սիրով հրավիրում ենք բարեպաշտ մեր ժողովրդին՝ իր աղոթական մասնակցությունը բերելու մատուցվելիք Սուրբ և Անմահ Պատարագին և հաղորդ դառնալու մատուռում զետեղված Սուրբ Թադեոս առաքյալի սրբազան մասունքի օրհնությանը»,- նշում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սուրբ Թադեոս առաքյալի և Սուրբ Սանդուխտ կույսի հիշատակի առիթով կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ