3 մարզերում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում
Հասարակություն
08:15 17/07/2026
Հայաստան

3 մարզերում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում

Երևանում հուլիսի 17-18-ի, 21-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 17-21-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ ՝ 13-16մ/վ։

Հանրապետության տարածքում հուլիսի 17-19-ին՝ գիշերը և կեսօրից , 20-21-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին`հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում hուլիսի 17-21-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
3 մարզերում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում