Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան պատմել է այն պատճառների մասին, թե ինչու ձեռք չի սեղմել Ռուսաստանի Դաշնությունում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Լամբսդորֆի հետ։
Ավելի վաղ Լամբսդորֆը Der Spiegel-ին տված հարցազրույցում ասել էր, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն կանչելու ժամանակ հանդիպման սկզբում Զախարովան ձեռք չի սեղմել։ Ավելի ուշ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հաստատել է այդ ամենը։
«Արձանագրության մեջ ձեռք սեղմելու պարտավորություն չկա։ Սա տարբերակ է։ Ես օգտվեցի դրանից։ Ավելին, արձանագրությունը նաև դիրքորոշման հայտարարություն է։ Իմ ժեստով ես ուրվագծեցի իմ դիրքորոշումը բացահայտ ռուսաֆոբիայի վերաբերյալ», - Ռիա նովոստիի հաղորդմամբ, ասել է նա։
Նշենք, որ Լամբսդորֆը ավարտել է իր առաքելությունը Ռուսաստանում, հաջորդ դեսպանը Մոսկվայում կլինի Մեքսիկայում Գերմանիայի ներկայիս դեսպան Կլեմենս ֆոն Գյոթսը, իսկ Լամբսդորֆը կգլխավորի Իսրայելում Գերմանիայի դիվանագիտական առաքելությունը։