Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կնոջ հետ Փարիզում ներկա է գտնվել BTS խմբի համերգին
Հուլիսի 17-ին կորեական BTS բոյ բենդը Փարիզի «Stade de France» մարզադաշտում բացել է երկօրյա համերգաշար՝ իրենց ARIRANG համաշխարհային շրջագայության շրջանակներում: Ֆրանսիայից և արտերկրից հազարավոր երկրպագուներ հավաքվել էին մարզադաշտում՝ դիտելու երկու երկար սպասված շոուներից առաջինը։
Լրատվամիջոցների հաղորդմամբ, մոտ 88,000 հանդիսատես կար և երկրպագուների գոտին լեփ-լեցուն է եղել։
Երեկոյի ամենաանսպասելի հյուրերի թվում են եղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և առաջին տիկին Բրիջիթ Մակրոնը:
BTS-ի համար նման բարձրաստիճան հյուրերի այցը, կարծեք, լիակատար անակնկալ է եղել։