Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՄԱԿ-ը դատապարտել է Իրանում քաղաքացիական ենթակառուցվածքների վրա hարձակnւմները
ՄԱԿ-ը դատապարտում է ցանկացած հարձակում քաղաքացիական ենթակառուցվածքների վրա, քանի որ դրանք կարող են դիտվել որպես միջազգային մարդասիրական իրավունքի խախտում։ Այս մասին ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի քարտուղարի տեղակալ Ֆարհան Հակը։
Պատասխանելով Իրանի քաղաքացիական թիրախների, այդ թվում՝ կամուրջների և հիվանդանոցների դեմ ԱՄՆ գործողությունների մասին հարցին, Հակն ընդգծել է կազմակերպության դիրքորոշումը։
«Այո, մենք դատապարտում ենք հարձակումները քաղաքացիական ենթակառուցվածքների վրա:
Նման հարձակումները կարող են դիտվել որպես միջազգային մարդասիրական իրավունքի խախտում»,- ասել է նա։