Գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը Ֆրանսիայում անցկացված մրցաշարում լրացրել է իր երկրորդ միջազգային վարպետի նորման
Սպորտ
22:10 18/07/2026
Հայաստան

Գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը Ֆրանսիայում անցկացված մրցաշարում լրացրել է իր երկրորդ միջազգային վարպետի նորման

Կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը Ֆրանսիայում անցկացված «1st International Chess Open Les Menuires» շախմատի մրցաշարում լրացրեց իր երկրորդ միջազգային վարպետի նորման։

Մարիամը 9 հնարավորից վաստակել է 6 միավոր և կանանց պայքարում զբաղեցրել առաջին հորիզոնականը:

Մրցաշարին մասնակցում էր նաև հայ գրոսմայստեր Էմին Օհանյանը, ով 6.5 միավորով կիսեց 3-7-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը Ֆրանսիայում անցկացված մրցաշարում լրացրել է իր երկրորդ միջազգային վարպետի նորման