Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Եվս մեկ վիրավոր. նոր մանրամասներ Մուրացան 109 հասցեում տեղի ունեցած սպшնության դեպքից
Shamshyan.com-ը հայտնում է, որ Նախորդ օրը Մուրացան 109 հասցեում տեղի ունեցածխ սպանության վայրից մարմնական վնասվածքներով Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկն է տեղափոխվել 15-ամյա տղա երեխա, ով, ըստ տեղեկությունների, հենց նշված վայրում է վիրավորում ստացել։
Քննչական բաժինը պարզել է մահացածը Երևան քաղաքի Բելինսկու փողոցի բնակիչ 20-ամյա Վահե Մկրտչյան է։
«Երևանում հնչած 30-ից ավելի կրակոցների և մեկ անձի սպանության դեպքի վայրում ուշագրավ իրավիճակ է։ Այս պահին սակրավորների խումբ է շտապել դեպքի վայր, քանի որ այնտեղ հայտնաբերվել է նռնակ, որը, բարեբախտաբար, չի պայթել»,-իր հերթին հայտնում է Armlur.am-ը։
Նախօրեին հայտնել էինք, որ ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մուրացան 109 հասցեում միջադեպ է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ և կա զոհ։
Դեպքի վայր ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է քաղաքացու մահը։
Դեպքի վայր են ժամանել քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության մեծ թվով ծառայողներ՝ վարչության պետ Հայկ Հարությունյանի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են դեպքի հանգամանքները, սպանվածի և մյուս մասնակիցների ինքնությունները։