Սևանի մոտ Հրազդան գետից ջրասուզակ դուրս է բերել մեկ մարմին և վերամբարձ կռունկով հանվել է ավտոմեքենան
Հասարակություն
10:02 19/07/2026
Հայաստան

Սևանի մոտ Հրազդան գետից ջրասուզակ դուրս է բերել մեկ մարմին և վերամբարձ կռունկով հանվել է ավտոմեքենան

Այսօր՝ հուլիսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 06։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ ավտոմեքենան ընկել է Հրազդան գետը։

«Ժամանել են ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Վարդան Սահակյանի գլխավորությամբ։Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Ջրասուզակ Վահե Մելքոնյանը մոտ 30 րոպե որոնողական աշխատանքների արդյունքում գետում հայտնաբերում է ավտոմեքենան, ապա ավտոմեքենայի ապակին կոտրելով կարողանում է ջրահեղձ եղած քաղաքացուն դուրս բերել գետից, որից հետո ջրասուզակներն ու Սևանի փրկարարները ջրահեղձ եղած քաղաքացու մարմինը մոտեցնում են դիատարին։

Դեպքի մասին ոստիկանության Սևանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը։Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները, ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և մահացածի ինքնությունը«-հայտնում է shamshyan.com-ը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սևանի մոտ Հրազդան գետից ջրասուզակ դուրս է բերել մեկ մարմին և վերամբարձ կռունկով հանվել է ավտոմեքենան