ՌԴ ԶՈւ-ի հարվածից Կիևում վնասվել է Ադրբեջանի դեսպանատունը
Քաղաքական
13:09 19/07/2026
Տարածաշրջան

ՌԴ ԶՈւ-ի հարվածից Կիևում վնասվել է Ադրբեջանի դեսպանատունը

Հուլիսի 19-ի գիշերը Կիևի վրա ՌԴ ԶՈւ-ի կողմից հասցված զանգվածային հրթիռային հարվածների հետևանքով վնասվել է Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատան վարչական շենքը։

Ինչպես հաղորդում է AzerTAc-ի թղթակիցը, Լուկյանովկա մետրոյի կայարանի դիմաց՝ դիվանագիտական ​​շենքից 200-250 մետր հեռավորության վրա ընկած հրթիռի հարվածային ալիքը կոտրել է ապակիները և ճաքել առաստաղը։ Դեսպանատան աշխատակիցներից ոչ ոք չի տուժել։

Գործակալությունը նշում է, որ պատերազմի ընթացքում Ադրբեջանի դեսպանատան վարչական շենքը մի քանի անգամ վնասվել է։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՌԴ ԶՈւ-ի հարվածից Կիևում վնասվել է Ադրբեջանի դեսպանատունը