Նրա գործունեությունը, որպես հասարակական գործչի և հարգված հոգևորականի, միայն այդ առաքելությամբ չի ավարտվել. Աբրահամյան
Քաղաքական
09:51 19/07/2026
Հայաստան

Նրա գործունեությունը, որպես հասարակական գործչի և հարգված հոգևորականի, միայն այդ առաքելությամբ չի ավարտվել. Աբրահամյան

«Ախալքալաքի Սուրբ Խաչ առաջնորդանիստ եկեղեցին է, իսկ եկեղեցու բակում, բազմաթիվ խաչքարերից բացի, տեղադրված է նաև Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունու հուշարձանը»,-գրում է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ շարունակելով։

«Հենց նրա առաջնորդությամբ 1830 թվականին Էրզրումից, Բայազետից և Կարսից թուրք ջարդարարներից խուսափելով՝ ավելի քան 50 հազար հայեր տեղափոխվել են ներկայիս ՀՀ տարածք և Ջավախք։

Նրա գործունեությունը, որպես հասարակական գործչի և հարգված հոգևորականի, միայն այդ առաքելությամբ չի ավարտվել։

Ջավախքում հիմնավորվելուց հետո նա ձևավորել է նոր համայնք, հիմնել կրթօջախներ և եկեղեցիներ՝ դրանով իսկ ծավալելով հայապահպան գործունեություն»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Նրա գործունեությունը, որպես հասարակական գործչի և հարգված հոգևորականի, միայն այդ առաքելությամբ չի ավարտվել. Աբրահամյան