Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարներն ու ջրասուզակը հայտնաբերել են Վայեց Ձորի Գողթանիկ բնակավայրում գետն ընկած 21-ամյա երիտասարդին։ Այդ մասին Թելեգրամյան իր էջում հայտնում է լրագրող Գագիկ Շամշյանը։
Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 16:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գողթանիկ բնակավայրում քաղաքացին ընկել է գետը։
Պարզվել է, որ Վայոց ձորի մարզի բնակիչ 21-ամյա Արա Ք․-ն լողանալու նպատակով ընկել է Գողթանիկի ջրվեժը և ջրահեղձ եղել։