Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իրավունք
17:37 20/07/2026
Հայաստան
Արեգնազ Մանուկյանի կալանքի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել
«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի փաստաբանական թիմը բողոք է ներկայացրել վերաքննիչ քրեական դատարան՝ ընդդեմ առաջին ատյանի դատարանի կողմից կիրառված երկամսյա կալանքի որոշման:
Այս մասին հայտնում են կուսակցությունից։
Հիշեցնենք, որ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը): Նա հուլիսի 9-ին կալանավորվել է երկու ամիս ժամկետով։
Աղբյուրը`Panorama.am
Placeholder