Հայաստանն ընդգրկվել է Ռուսաստանին շոկոլադ մատակարարող 10 խոշորագույն երկրների ցանկում
Տնտեսություն
15:44 20/07/2026
Աշխարհ

Հայաստանն ընդգրկվել է Ռուսաստանին շոկոլադ մատակարարող 10 խոշորագույն երկրների ցանկում

Առաջին եռամսյակում Գերմանիան դարձել է Ռուսաստանի ամենամեծ շոկոլադ մատակարարը, վերլուծելով տարբեր երկրների մաքսային վիճակագրությունը։ Վիճակագրությւոնը ներկայացնում է «ՌԻԱ նովոստին»։

Գործակալության հաշվարկների համաձայն՝ հունվար-մարտ ամիսներին արտասահմանից ներքին շուկա է մտել ավելի քան 130 միլիոն դոլարի շոկոլադ։ Գերմանիան վաճառել է 50,9 միլիոն դոլարի շոկոլադ, որին հաջորդում են Բելգիան (15,9 միլիոն դոլար) և Իտալիան (14,5 միլիոն դոլար)։

Ինչպես «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում բացատրել է Rodin.Capital-ի ֆինանսական խորհրդատու և հիմնադիր Ալեքսեյ Ռոդինը, Գերմանիան և Բելգիան կակաոյի հատիկներ չեն արտադրում, ուստի դրանց արտահանման ծավալները պայմանավորված են այլ գործոններով։

«Նրանք կարողացել են կառուցել խոշոր վերամշակման կենտրոններ. նրանք գնում են հումք, մշակում են այն և արտադրում պատրաստի արտադրանք։ Գերմանիան կարողացել է ստեղծել շոկոլադի հսկա ապրանքանիշեր, որոնք հայտնի են ամբողջ աշխարհում»,-բացատրել է փորձագետը։

Տասը խոշորագույն մատակարարների մեջ են եղել նաև.

Թուրքիան (14,1 միլիոն դոլար),

Լեհաստանը (13,5 միլիոն դոլար),

Չինաստանը (6,4 միլիոն դոլար),

Հայաստանը (4,7 միլիոն դոլար),

Լիտվան (4.4 միլիոն դոլար),

Իսպանիան (3.5 միլիոն դոլար),

Սերբիան (1.7 միլիոն դոլար):

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայաստանն ընդգրկվել է Ռուսաստանին շոկոլադ մատակարարող 10 խոշորագույն երկրների ցանկում