Հայտնի է, թե ում է առաջինը զանգահարելու Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը
Քաղաքական
17:18 20/07/2026
Աշխարհ

Հայտնի է, թե ում է առաջինը զանգահարելու Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Էնդի Բըրնհեմի առաջին միջազգային շփումները կլինեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ զանգերը։ Sky News-ի հաղորդմամբ, քաղաքական գործիչն ինքն է այս մասին հայտարարել լրագրողների հետ զրույցի ժամանակ։

Լրագրողներից մեկը Բըրնհեմից հարցրել է, թե որ համաշխարհային առաջնորդին կզանգահարի առաջինը՝ Թրամփի՞ն, թե՞ Զելենսկուն։ 

«Սրանք իմ առաջին զանգերն են լինելու։ Այսօր ես Զելենսկուն հստակ կհայտարարեմ, որ ոչինչ չի փոխվել», - ասել է նա։

kp.ru-ի հաղորդմամբ, այսպիսով, Միացյալ Թագավորության նոր վարչապետը հստակեցրել է, որ երկրի աջակցությունը Ուկրաինային կմնա անփոփոխ։ Կիևը կշարունակի տարբեր տեսակի օգնություն ստանալ Լոնդոնից։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայտնի է, թե ում է առաջինը զանգահարելու Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը