Մեծ Բրիտանիայի փոխվարչապետը հայտարարել է իր հրաժարականի մասին
Քաղաքական
19:27 20/07/2026
Աշխարհ

Մեծ Բրիտանիայի փոխվարչապետը հայտարարել է իր հրաժարականի մասին

Մեծ Բրիտանիայի փոխվարչապետ Դեյվիդ Լամմին հայտարարել է, որ լքում է նոր վարչապետ Էնդի Բըրնհեմի կաբինետը։

Երկուշաբթի օրը տեղի ունեցավ իշխանության փոխանցումը Բըրնհեմին՝ հեռացող Քիր Սթարմերից։

«Ես ուրախ կլինեի շարունակել կառավարությունում աշխատել։ Սակայն նոր վարչապետն իրավունք ունի ստեղծել իր սեփական թիմը, և ես մաղթում եմ Էնդի Բըրնհեմին և նոր կաբինետին հաջողություններ», - գրել է Լամմին՝ X սոցիալական ցանցում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մեծ Բրիտանիայի փոխվարչապետը հայտարարել է իր հրաժարականի մասին