Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Կարծում եմ, որ մենք որոշ շրջան անցել ենք, որ հասկանանք թե օպտիմալացման ինչ հարցեր ունենք. Ավինյանը՝ ընտրություններից հետո
«Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ Երևանի սեփական եկամուտների աճը կազմել է ավելի քան 10 մլրդ դրամ»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը։
Տիգրան Ավինյանն էլ հայտնեց, որ սեփական եկամուտնեը ուղղելու են ճանապարհաշինական աշխատանքներին։
«Մասնավորապես ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներին և հիմնական շեշտը պետք է դնենք ճանապարհների վիճակի բարելավման վրա, սա է լինելու հավելյալ եկամուտների ծախսման հիմնական ուղղությունները»,- ասաց Ավինյանը և շարունակեց. «Կարծում եմ, որ մենք որոշ շրջան անցել ենք, որ անդրադառնանաք և հասկանանք թե օպտիմալացման ինչ հարցեր ունենք և այդտեղ շատ ու շատ հարցեր են բացվել։ Երևի կարտապատվիրակենք այդ ծառայությունը, որպեսզի կողքի աչքով մեր ներքին պրոցեսների վերլուծություն արվի, որտեղ ունենք անիմաստ մեծ ծախսեր և էդ ծախսերի վերաբաշխում նույնպես պետք է իրականացնենք»։