Հայաստանում ոչնչացվում է սեփականության իրավունքի ինստիտուտը, Ադրբեջանը բազմապատկում է իր եկամուտները. Քաղաքական վերլուծաբան
Քաղաքական
13:38 20/07/2026
Հայաստան

Հայաստանում ոչնչացվում է սեփականության իրավունքի ինստիտուտը, Ադրբեջանը բազմապատկում է իր եկամուտները. Քաղաքական վերլուծաբան

Հրապարակվել է Ադրբեջանի արտահանման ցուցանիշը 2026 թվականի առաջին վեց ամիսների տվյալով։ Ըստ այդմ, Ադրբեջանի արտահանումը կազմել է 15 միլիարդից ավելի, աճելով գրեթե 50 տոկոսով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Նույն ժամանակահատվածում՝ ներմուծումը նվազել է գրեթե 31 տոկոսով։ Արտաքին առեւտրաշրջանառության սալդոն կազմել է ավելի քան 8,5 միլիարդ դոլար՝ հօգուտ արտահանման։

Գրում է քաղաքական վերլուծաբան ակոբ Բադալյանն ու մանրամասնում.

«Բացում ենք Հայաստանի տնտեսական ցուցանիշը։ Ես ամենեւին չեմ համեմատում ծավալները, որովհետեւ հասկանալի է՝ նավքն ու գազը տալիս են առավելություն։ Բայց, ես համեմատում եմ միտոմները։ 2026 թվականի հունվար–մայիս ամիսներին Հայաստանի արտահանման ցուցանիշը նվազել է ավելի քան 3 տոկոսով, իսկ ներմուծումը աճել է՝ ավելի քան 2 տոկոսով։

Իսկ երկրների տնտեսության առանցքային ցուցիչներից մեկը արտահանման ցուցանիշն է։ Այդպիսով, Ադրբեջանը արձանագրում է արտահանում–ներմուծում դրական սալդո՝ հոգուտ արտահանման, իսկ Հայաստանի տնտեսությունն այդ ընթացքում ավելացնում է բացասական սալդոն՝ հոգուտ ներմուծման։

Սա նշանակում է, եթե խոսենք ավելի պարզեցված, որ մենք մեր տնտեսությունը վերածում ենք ընդամենը սպառող տնտեսության։ Իսկ միտումը շարունակում է լինել դեպի բացասականը, եթե հաշվի առնենք այն խնդիրները, որ շարունակում է ունենալ Հայաստանի գյուղատնտեսությունը։

Ի դեպ, Ադրբեջանի արտահնման կառուցվածքում աճը բոլորովին միայն նավթագազային սեկտորում չէ, այլ նաեւ տարբեր այլ ոլորտներում, այդ թվում գյուղատնտեսության եւ ագրոարդյունաբերական սեկտորի։ Իսկ ինչու՞ է այս ամենը կարեւոր։ Կարծում եմ սա թերեւս ավելորդ է անգամ ասել, բայց, այդուամենայնիվ․ տնտեսությունն է որեւէ պետության կենսունակության, ինքնիշխանության հիմքը, ռեսուրսային գեներատորը։ Տնտեսության որակն ու միտումն են որեւէ պետության կառավարման արդյունավետության հիմնարար ցուցիչը։ Եվ այդ իմաստով ակնառու է, որ, ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանի այդ ցուցիչը «անշեղ» իջնում է ցած։ Հայաստանի տնտեսությունը վերածվում է ընդամենը կցորդային միջավայրի։

Ադրբեջանի արտահանման ցուցանիշների հարցում իհարկե կա հնարավոր արտաքին կոնյուկտուրա։ Օրինակ, ակնառու է աճը նավթա–գազային ոլորտում, որտեղ սակայն այնքան էլ պարզ չէ, թե ինչի՞ հաշվին, որտեղի՞ց է այդ ավելորդ նավթն ու գազը, եթե արդյունահանումը կարծես թե չունի համարժեք աճ։ Այստեղ իհարկե մեծ հավանականությամբ առկա է ռուսական նավթի ու գազի գործոնը, որի մասին կարծես թե «գլխի են ընկնում» գրեթե բոլորը։

Բայց, տվյալ պարագայում հարցը այն չէ, թե որքանով է նպաստել արտաքին կոնյուկտուրան։ Ի վերջո, Ադրբեջանն օգտվում է այդ կոնյուկտուրայից, որը հետո կարող է վերածել իր տնտեսության կարողության։

Իսկ կոնյուկտուրայից օգտվում է նաեւ Հայաստանը, որը սակայն այդ հարցում անգամ եղավ անկարող։ Հայաստանի քաղաքականության պատասխանատուները դրսեւորում են վարքագիծ, որի հետեւանքով Հայաստանի տնտեսությունը տարեկան կորցնոմ է միլիարդներ, երբ դրանք կարող էր ունենալ հենց արտաքին կոնյուկտուրայի բերումով՝ ՌԴ հանդեպ պատժամիջոցների հետեւանքով։ Սակայն, ՌԴ հետ առեւտրաշրջանառությունը այս ընթացքում նվազել է միլիարդներով, ինչը հայաստանյան տնտեսության կորուստն է։

Այն պարագայում, երբ Հայաստանի կառավարության խնդիրը պետք է լիներ կոնյուկտուրայի հետեւանքով եկող միլիարդների հնարավորինս արդյունավետ «տեղաբաշխման» միջավայր ձեւավորելն ու Հայաստանի տնտեսության պոտենցիալը դրանով իսկ ավելացնելը, գեներացնելը։

Դրա փոխարեն, այդ ամենը ենթարկվում է զուտ պարզունակ քաղաքական հարաբերությունների կամ բնազդների բավարարմանը։

Դրա շրջանակում էլ, ի դեպ, Հայաստանում ըստ էության ոչնչացվում է սեփականության իրավունքի ինստիտուտը, ինչը ոչնչացնում է Հայաստանի ներդրումային վարկը ամբողջ աշխարհում։

Եվ, երբ այդ ֆոնին Ադրբեջանի բազմապատկում է իր եկամուտները, ներդրումային փաթեթներն է ավելացնում, մնում է միայն մեղմ ասած տագնապել, որովհետեւ այդ տնտեսական կարողությունները Բաքուն ծառայեցնելու է Հայաստանի դեմ իր ռազմավարական ճնշումը ուժգնացնելուն»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայաստանում ոչնչացվում է սեփականության իրավունքի ինստիտուտը, Ադրբեջանը բազմապատկում է իր եկամուտները. Քաղաքական վերլուծաբան