Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իսպանիայի ազգային հավաքականը վերադարձրել է առաջին տեղը ՖԻՖԱ-ի թարմացված վարկանիշային աղյուսակում։ Ցանկի վերջին տարբերակը հրապարակվել է կազմակերպության կայքում։
Սա հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ Իսպանիան դարձել է աշխարհի կրկնակի չեմպիոն՝ 2026 թվականի Աշխարհի առաջնության եզրափակչում 1-0 հաշվով հաղթելով Արգենտինային։ Լուիս դե լա Ֆուենտեի մարզած թիմը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում շրջանցել է Արգենտինային։ Ֆրանսիան պահպանեց երրորդ տեղը։
championat.com-ի ներկայացմամբ, Մեքսիկան, որը հասել է Աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ, 14-րդ տեղից բարձրացել է 10-րդ տեղ։ Գերմանիան դուրս է մնացել լավագույն տասնյակից։
ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակ, հուլիսի 20։
1. Իսպանիա
2. Արգենտինա
3. Ֆրանսիա
4. Անգլիա
5. Բրազիլիա
6. Մարոկկո
7. Պորտուգալիա
8. Բելգիա
9. Նիդեռլանդներ
10. Մեքսիկա