Ամռան շոգին՝ խորհուրդներ ծնողներին
Օրվա թեմա
11:13 20/07/2026
Հայաստան

Ամռան շոգին՝ խորհուրդներ ծնողներին

Ապահովել երեխային բավարար հեղուկ, խուսափել արևի ուղիղ ճառագայթներից և ուշադիր լինել երեխայի ինքնազգացողության ցանկացած փոփոխության նկատմամբ. ամռան շոգին լավագույն պաշտպանությունն է: Այս առաջնային խորհուրդն է ծնողներին փոխանցել Երևանի պետական բժշկական համալսարանի Ընդունարանի և անհետաձգելի բուժօգնության կլինիկայի ղեկավար Լիանա Նազարյանը:

Փորձառու մանկաբույժն ընդգծում է`

Խուսափեք երեխային արևի ուղիղ ճառագայթների տակ պահելուց, հատկապես ժամը 11:00–17:00։

Հաճախ առաջարկեք ջուր՝ նույնիսկ եթե երեխան ծարավ չի զգում։

Հագցրեք թեթև, բաց գույնի, բամբակյա հագուստ և գլխարկ։

Օգտագործեք արևապաշտպան միջոցներ (SPF 30+), իսկ փոքր երեխաներին հնարավորինս պահեք ստվերում։

Խուսափեք ակտիվ խաղերից և ֆիզիկական ծանրաբեռնվածությունից ամենաշոգ ժամերին։

Պահպանեք սննդի և ձեռքերի հիգիենան, օգտագործեք միայն անվտանգ խմելու ջուր և ճիշտ պահպանված սննդամթերք։

Ընտրեք թեթև սնունդ, շատ միրգ և բանջարեղեն, խուսափեք ծանր ու յուղոտ կերակուրներից։

Ուշադիր եղեք միջատների խայթոցներից, անհրաժեշտության դեպքում կիրառեք տարիքին համապատասխան պաշտպանիչ միջոցներ։

Ուշադիր եղեք, եթե երեխայի մոտ հայտնվում են.

 բարձր ջերմություն, արտահայտված թուլություն կամ քնկոտություն,

 ցան կամ մաշկի արտահայտված կարմրություն,

 հաճախակի փորլուծություն կամ փսխում,

 ուժեղ ծարավ, չոր շուրթեր, միզարձակման նվազում (ջրազրկման նշաններ),

 գլխացավ, գլխապտույտ, գիտակցության խանգարում կամ ցնցումներ,

 միջատի խայթոցից հետո արտահայտված այտուց, շնչառության դժվարացում կամ ալերգիկ ռեակցիայի նշաններ։

Այս ախտանիշների դեպքում դիմեք բժշկի, իսկ ծանր կամ արագ զարգացող դեպքերում՝ անհապաղ շտապ բժշկական օգնության։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ամռան շոգին՝ խորհուրդներ ծնողներին