Հայտնաբերվել է 516 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Իրավունք
20:26 20/07/2026
Հայաստան

Հայտնաբերվել է 516 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Հուլիսի 13-ից 20-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4203 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 142 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 200 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 125 անձ։

Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 33, չամրակապված վարելու՝ 659, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 25, վարելու ընթացքում ծխելու՝ 524, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 261, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 18 և 1515 այլ իրավախախտում։ 14 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 70-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 51-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 42-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 76 անձ։

Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 15363 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 203 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 316 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 360 անձ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայտնաբերվել է 516 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները