Երևանում ձերբակալվել է թմրանյութ տեղադրող 17-ամյա պատանի
Իրավունք
16:43 20/07/2026
Հայաստան

Երևանում ձերբակալվել է թմրանյութ տեղադրող 17-ամյա պատանի

Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Վերին Շենգավիթի բնակիչ 17-ամյա մի պատանի ապօրինի ձեռք է բերում, պահում, օգտագործում և տեղադրելու միջոցով իրացնում է թմրանյութ։

ՆԳՆ ոստիկանության հաղորդմամբ, տեղեկությունը ստուգվել ու հաստատվել է։ Հետագա օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 7-ին՝ ժամը 19․30-ին, Գարեգին Նժդեհի փողոցում թմրանյութ տեղադրելու և թաքստոցը լուսանկարելու պահին, տղան ձերբակալվել ու տեղափոխվել է Շենգավիթի բաժին։

Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է տարբեր գույների կպչուն ժապավեններով և մագնիսներով կահավորված 26 փաթեթ, որոնց ընդհանուր քաշն ավելի քան 46 գրամ էր։

Տղան հայտնել է, որ փաթեթներով մարիխուանան ձեռք է բերել տելեգրամյան հավելվածի միջոցով՝ իրացման նպատակով։ Ըստ նրա՝ արդեն հասցրել էր երեք փաթեթ տեղադրել ու լուսանկարել։

Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ տեղադրած երեք փաթեթները նույնպես հայտնաբերվել են։

Նախաքննությունը շարունակվում է։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Երևանում ձերբակալվել է թմրանյութ տեղադրող 17-ամյա պատանի