«Ուժեղ Հայաստան»-ը լինելու է այն քաղաքական միակ ուժը, որը կոտրելու է քաղաքական կարծրատիպը․ Դավթյան
Քաղաքական
20:46 21/07/2026
Հայաստան

«Ուժեղ Հայաստան»-ը լինելու է այն քաղաքական միակ ուժը, որը կոտրելու է քաղաքական կարծրատիպը․ Դավթյան

««Ուժեղ Հայաստան»-ը լինելու է այն քաղաքական միակ ուժը, որը կոտրելու է տասնամյակներում Հայաստանում ձևավորված քաղաքական այն կարծրատիպը, որ ընտրությունից ընտրություն են գործ անում»,- այս մասին ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսանյութում ասում է  «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գառնիկ Դավթյանը՝ անդրադառնալով Ստեփանավանի և հարակից գյուղերում ապրող բնակիչներին նվիրաբերած գյուղտեխնիկային։ 

«Նկարում երևացող գյուղտեխնիկան այն առաջին քայլն է, որով մենք ապացուցելու ենք մեր հայրենակիցներին, որ իրական փոփոխությունները հենց Սամվել Կարապետյանի հետ են գալիս։Այսուհետ մեր հայրենակիցները հնարավորություն են ունենալու ավելի էժան, իրենց բերքի կորուստը իջեցնելով, գյուղմթերքի հավաքում իրականացնել։ Մենք մեր հայրենակիցների կյանքը բարելավելու ենք նաև այլ ոլորտներում։ Շուտով կսպասեք և կտեսնեք ավելի լավ նորությունների»,- նշել է Դավթյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Ուժեղ Հայաստան»-ը լինելու է այն քաղաքական միակ ուժը, որը կոտրելու է քաղաքական կարծրատիպը․ Դավթյան