Իրանցի գործարարները պարտք են Գագիկ Ծառուկյանին 14,5 միլիոն դոլար, բայց ներկայացնում են լրիվ այլ իրականություն. Պաշտպան
Իրավունք
12:51 21/07/2026
Հայաստան

Իրանցի գործարարները պարտք են Գագիկ Ծառուկյանին 14,5 միլիոն դոլար, բայց ներկայացնում են լրիվ այլ իրականություն. Պաշտպան

«Ոչ թե անհաջող գործարք էր, այլ հայ-իրանական հարաբերությունների զարգացման համար մեծ քայլ էր, որի հետ կապված բոլոր ներդրումները կատարվել են պարոն Ծառուկյանի կողմից»,- լրագրողներին ասաց ԲՀԿ առաջնորդ, գործարար գագիկ Ծառուկյանի պաշտպան Էմին Խաչատրչյանը՝ անդրադառնալով  իրանցի գործարարների հետ կապված գործարքին, որի հիման վրա էլ քրեական հետապնդում է հարուցված։ 

Փաստաբանը նշեց, որ դժվարանում է  այդ անձանց անվանել իրանցի գործարարներ, որովհետև, ըստ էության, իրականությունը բացահայտվել է և լրիվ այլ է։

«Մարդիկ այս պահին պարտք են  պարոն Ծառուկյանին 14,5 միլիոն դոլար, բայց իրենք ներկայացնում են լրիվ այլ իրականություն։ Քննության ընթացքում պարտադիր պետք է հերքվի, մեր կողմից ներկայացված փաստաթղթերը քննության առարկա դառնան, ինչքան էլ այս պահին միակողմանի քննություն է  ընթանում»,- ասաց Է. Խաչատրյանը։

Նա նշեց, որ իրանցիները  հաստատեն, թե չհաստատեն,  իրենք ներկայացրել են փաստաթղթեր, հստակ երևում է՝  Իրանի քաղաքացիները ստորագրել են պարտավորագիր, որը հիմնավորում է՝  14,5 միլիոն դոլար պարտք են եղել Գագիկ Ծառուկյանին, պարտավորված են եղել վերդարձնել պարտքը 2 տարվա ընթացքում։

«Այդ երկու տարվա ընթացքն ավարտվում էր հենց այս պահին, մենք համոզմունք ունենք, որ  նրանց նման գործելակերպն ուղղված է, որպեսզի այդ պարտավորությունները չկատարեն»,- ասաց Է. Խաչատրյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իրանցի գործարարները պարտք են Գագիկ Ծառուկյանին 14,5 միլիոն դոլար, բայց ներկայացնում են լրիվ այլ իրականություն. Պաշտպան