Էրդողանը մшհափորձի թիրախ է եղել. Türkiye
Քաղաքական
14:07 21/07/2026
Տարածաշրջան

Էրդողանը մшհափորձի թիրախ է եղել. Türkiye

Թուրքիայում արգելված FETO ահաբեկչական կազմակերպությունը բազմիցս փորձել է սպանել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին 2016 թվականի հուլիսի հեղաշրջման փորձից առաջ և դրա ընթացքում։ Գրում է  Türkiye թերթը։

Պահետազորի բրիգադային գեներալ Իբրահիմ Բույուկբաշը, որը նախկինում պատասխանատու էր Պաշտպանության նախարարությունում կիբերանվտանգության համար, թերթին ասել է, որ Էրդողանի դեմ մահափորձը սկզբում պլանավորվել էր զորավարժությունների ժամանակ, սակայն հետախուզական գործակալությունները հայտնաբերել են մի քանի կասկածելի տարրեր, և նախագահի մասնակցությունը չեղարկվել է։ Այնուհետև անվտանգության ուժերը տեղեկություններ են ստացել, որ Էրդողանի դեմ մահափորձ է նախատեսվում՝ 1981 թվականին Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթի դեմ ռազմական շքերթի ժամանակ կատարված մահափորձի օրինակով։

Թուրքիայի առաջնորդի դեմ մեկ այլ մահափորձ է տեղի ունեցել 2016 թվականի հուլիսի 15-ի գիշերը, սակայն այն նույնպես կանխվել է, երբ Էրդողանը վաղաժամ լքել է իր հյուրանոցը Մարմարիս հանգստավայրում։ Թուրք զինվորականի խոսքով՝ FETO կազմակերպությունը ծրագրեր ուներ Էրդողանին սպանելու օտարերկրյա ավիաընկերության ինքնաթիռում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Էրդողանը մшհափորձի թիրախ է եղել. Türkiye