Դատախազության կայծակնային, ռեկորդային արագությունը աբսուրդի նոր նշաձող է, ևս մեկ աբսուրդ տեղի կունենա այսօր ժամը 17։00-ին. Արամ Վարդևանյան. ՈՒՂԻՂ
Քաղաքական
14:54 21/07/2026
Հայաստան

Դատախազության կայծակնային, ռեկորդային արագությունը աբսուրդի նոր նշաձող է, ևս մեկ աբսուրդ տեղի կունենա այսօր ժամը 17։00-ին. Արամ Վարդևանյան. ՈՒՂԻՂ

Մինչ ԿԸՀ նիստի մեկնարկը, որտեղ նախատեսված էր ԱԺ պատգամավորների մանդատների հանձնումը, Քննչական մարմինը, գլխավոր դատախազությունը կայծակնային, ռեկորդային, աննախադեպ արագությամբ «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Ղազինյանի դեմ հարուցված քրեական գործն ուղարկել են դատարան։ Նրա կուսակից, փաստաբան Արամ Վարդևանյանը դա համարում է նսեմացնող, ինչ-որ տեղ նաև ծաղրող վարքագիծ։

«Դուք տեղյակ եք, որ Դավիթը Ղազինյան անձամբ այցելել էր ՔԿ, երբ դեռ նույնիսկ չկար ԿԸՀ որոշումը, չկար խոչընդոտելու ռիսկ։ Արել են ամեն բան, որ մինչև այս նիստը գործն ուղարկվի դատարան, նախաքննության ավարտը նշանակում է, որ այդ ռիսկը նվազելու է։ Չնայած մենք միջնորդել ենք, որ տեղի ունենա Դավաիթ Ղազինյանի հարցաքննություն, տեղի ունենա առերեսում, չի արվել, քանի որ եթե այս նիստն ավարտվի, և մեր ձեռքի տակ լինի արձանագրություն այն մասին, որ Դավիթ Ղազինյանը պատգամավոր է և չի կարող լինել կալանավորված, վերջիններն ասեն՝ իրենք լիազորություն չունեն, գործն արդեն դատարանում է։ Սա աբսուրդի նոր նշաձող է»,-ասաց Արամ Վարդևանյանը։

Նրա խոսքով, ևս մեկ աբսուրդ սպասվում է այսօր ժամը 17։00-ին։ Նա մանրամասնեց, որ դատախազությունը կրկին Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ, այն քննարկվելու է այսօր։

«Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել նույն տրամաբանությամբ, երբ այն վերադարձվել էր։ Կհիշեք՝ Հովակիմյան Վահագի կողմից մի հրատապ նիստ էր գումարվել, որի մասին մենք տեղեկացված չէինք, դուք տեղեկացված չէիք, և այդ նիստում միջնորդությունը վերադարձվել էր»,-ասաց Վարդևանյանը։

Նրա խոսքվ, ԿԸՀ քիչ անց մեկնարկելիք նիստում Նարեկ Կարապետյանը ձեռք է բերելու պատգամավորի կարգավիճակ, ունենալու է անձեռնմխելիություն, բայց ԿԸՀ-ն իր վերաբերյալ պետք է միջնորդություն քննարկի։

«Սա, մեղմ ասած, իրավունքի վերաբերյալ ծաղր է»,-ասաց Վարդևանյանն ու մանրամասնեց, որ որևէ տեղեկություն չունի, թե ինչ քրեական հետապնդման մասին է խոսքը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Դատախազության կայծակնային, ռեկորդային արագությունը աբսուրդի նոր նշաձող է, ևս մեկ աբսուրդ տեղի կունենա այսօր ժամը 17։00-ին. Արամ Վարդևանյան. ՈՒՂԻՂ