Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Չի նշանակում թե Ռուսաստանից այօրվա 100% կախվածությունը պետք է փոխել Ադրբեջանից 100% կախվածությամբ.Հայկազ Ֆանյան
«Երկարատև աշխատանքից հետո ուրախ եմ ներկայացնելու մեր նոր long read-ը գազի զենքայնացման և մատակարարման դիվերսիֆիկացիայի մասին»,-գրում է «Մոդեքս» խորհրդատվական ընկերության տնօրեն Հայկազ Ֆանյանը՝ շարունակելով.
«Փորձեմ ընդգծել մի քանի կետ՝01.01.2014-31.03.2026թթ-ի ընթացքում՝ գազի արտոնյալ գնի շնորհիվ Հայաստանի զուտ օգուտը շուրջ 5.8 մլրդ դոլար է, սակայն առանձին տարիների նաև տուժել ենք, օրինակ, 2020թ-ին՝ մոտ 112 մլն դոլարի չափով։
Այդ 5.8 մլրդ դոլարը մեր «ինքնիշխանության» ու էներգետիկ անվտանգության գինն է, որ մեզ բաժին հասավ 2013թ-ի դեկտեմբերի 2-ի երկու տխրահռչակ համաձայնագրերով (ավելի մանրամասն հոդվածում)․․․․
Երբ խոսում ենք դիվերսիֆիկացիայի մասին՝ նշելով Իրանի, Թուրքմենստանի և Ադրբեջանի մասին, ամենևին չի նշանակում թե Ռուսաստանից այօրվա 100% կախվածությունը պետք է փոխել Ադրբեջանից կամ որևէ այլ երկրից 100% կախվածությամբ, ընդհակառակը, պետք է փորձել մատակարարումներ ստանալ բոլոր երկրներից...
Ավելի մանրամասն կարող եք կարդալ անցնելով այս հղումով՝ https://civilnet.am/hy/news/1013151