Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայհիդրոմետը զգուշացնում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակի մասին
«Հայհիդրոմետ ծառայության կանխատեսումների համաձայն՝ հուլիսի 21-26-ին Արարատյան դաշտում, Երևանում, Կոտայքի, Արագածոտնի, Վայոց Ձորի նախալեռներում, ինչպես նաև Սյունիքի հովիտներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ»։ Նման կանխատեսում է հրապարակել Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Նշված ժամանակում մասնագետները քաղաքացիներին հորդորում են բնության մեջ գտնվելու ընթացքում պահպանել անվտանգության կանոնները և խուսափել հրդեհի առաջացման պատճառ հանդիսացող գործողություններից։