Մակար եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը ևս ենթակա է դադարեցման. փաստաբան
Իրավունք
16:32 21/07/2026
Հայաստան

Մակար եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը ևս ենթակա է դադարեցման. փաստաբան

Սյունյաց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը ևս ենթակա է դադարեցման։ Այս մասին հայտնում է փաստաբան Արմինե Ֆանյանը։ Նա նշում է, որ այս անգամ որոշումը կայացրել է դատավոր Էմմա Ավագյանը, որով հաստատվել է Մակար եպիսկոպոս Հակոբյանի իրավունքների խախտումը։

«Մասնավորապես, բավարարելով բողոքը, Դատարանն արձանագրել է, որ Մակար սրբազանի նկատմամբ հանրային քրեական հետապնդման ժամկետը կասեցվել է առանց դրա համար անհրաժեշտ բացառիկ հիմքի պատշաճ հիմնովորման, որի արդյունքում խախտվել են օրինական և հիմնավորված դատավարական ակտի, արդյունավետ դատական պաշտպանության և ողջամիտ ժամկետում մեղադրանքի հարցի լուծման իրավունքները:

Տիկին Էմմա Ավագյանի պաշտոնավարման սկիզբը խոստումնալից է»,- գրել է Ա.Ֆանյանը։ 

Օրեր առաջ Արմինե Ֆանյանը հայտնել էր, որ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման։ 

Դեռևս ամիսներ առաջ փաստաբանը հայտնել էր, որ Հովնան Սրբազանը, Մակար Սրբազանը, Տեր Մովսես քահանան հրավիրվել էին Քննչական կոմիտե դատական ակտի կատարմանը խոչընդոտելու հանցակազմի վերաբերյալ, միանգամից մեղադրյալի դատավարական կարգավիճակով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մակար եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը ևս ենթակա է դադարեցման. փաստաբան