Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին հեռանում է ազգային հավաքականից։ sport24.ru-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է արգենտինացի հայտնի սպորտային լրագրող և ինսայդեր Հերնան Կաստիլյոն։ Նա առաջինն էր, ով հայտնել էր Մեսսիի՝ «Ինտեր Մայամի» տեղափոխության մասին։
Աղբյուրի փոխանցմամբ, Մեսսին 2026 թվականի Աշխարհի առաջնության եզրափակչից հետո հանդերձարանում հուզիչ ելույթ է ունեցել՝ հայտարարելով, որ սա իր վերջին խաղն է ազգային հավաքականի կազմում։
Հիշեցնենք, որ Արգենտինան 2026 թվականի Աշխարհի առաջնության եզրափակչում 1-0 հաշվով պարտվել է Իսպանիային։ Այդ մրցաշարում Մեսսին խփել է 8 գոլ և կատարեց 4 գոլային փոխանցում։