Նույնիսկ այս պայմաններում Վարդան Ղուկասյանը ցույց է տալիս, որ սկզբունքները չեն փոխանակվում անձնական ազատության հետ. Ռուբեն Մխիթարյան
Քաղաքական
14:06 21/07/2026
Հայաստան

Նույնիսկ այս պայմաններում Վարդան Ղուկասյանը ցույց է տալիս, որ սկզբունքները չեն փոխանակվում անձնական ազատության հետ. Ռուբեն Մխիթարյան

«Վերջին օրերին որոշ լրատվամիջոցներ համառորեն փորձում էին շրջանառել մի թեզ, թե իբր Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանը իշխանության հետ գնացել են ինչ-որ պայմանավորվածության կամ գործարքի։ Երեկվա տեղի ունեցածը, կարծում եմ, լավագույն պատասխանն էր այդ բոլոր խոսակցություններին»,-գրում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ռուբեն Մխիթարյանը՝ անդրադառնալով Ավետիս Առաքելյանի կողմից մանդատից հրաժարվելուն։

«Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչը

«Վարդան Ղուկասյանն իր անցած ճանապարհով բազմիցս ապացուցել է, որ իր համար առաջնայինը Գյումրին ու գյումրեցին են։ Նա բազմամյա փորձություններ ու քաղաքական հետապնդումներ անցած, գյումրեցիների վստահությունն ու սերը վայելող քաղաքապետ է, որն այսօր գտնվում է կալանքի տակ։ Բայց նույնիսկ այս պայմաններում Վարդան Ղուկասյանը ցույց է տալիս, որ սկզբունքները չեն փոխանակվում անձնական ազատության հետ, իսկ քաղաքական պայքարը չի դառնում կուլիսային գործարքի առարկա։

Այսօրվա քայլը ևս մեկ անգամ ցույց տվեց՝ Վարդան Ղուկասյանի անունը շահարկելով գործարքների մասին պատմություններ հորինողները սխալվում էին։

Ես ուզում եմ իմ աջակցությունը հայտնել Վարդան Ղուկասյանին և Ավետիս Առաքելյանին և Ուժ ու ամրություն եմ մաղթում նրանց:

Վստահ եմ՝ ժամանակը ամեն ինչ իր տեղը կդնի, իսկ Գյումրին երբեք չի մոռանա նրանց, ովքեր դժվար պահին մնացին քաղաքի և գյումրեցիների կողքին»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Նույնիսկ այս պայմաններում Վարդան Ղուկասյանը ցույց է տալիս, որ սկզբունքները չեն փոխանակվում անձնական ազատության հետ. Ռուբեն Մխիթարյան