Քաղաքական հաշվեհարդարն իրավական հանգուցալուծում չի կարող ունենալ. Սուրենյանց
Քաղաքական
12:49 21/07/2026
Հայաստան

Քաղաքական հաշվեհարդարն իրավական հանգուցալուծում չի կարող ունենալ. Սուրենյանց

«Հայաստանում բոլոր պետական ինստիտուտները դարձել են քաղաքական հաշվեհարդարի գործիք։ Մեկ մարդու քմահաճույքով մարդիկ են կալանավորվում, մարդկանց մեղադրանքներ են առաջադրվում։ Այս տիպի երկրներում խնդիրների հանգուցալուծումը քաղաքական է»,-այս մասին Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության դիմաց հայտարարեց քաղաքագետ, ԴԱԿ նախագահ, ԲՀԿ ընտրական ցուցակում ընդգրկված Սուրեն Սուրենյանցը՝ խոսելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Խառուկյանի նկատմամբ իրականացվող հետապնդումների մասին։

Նա ընդգծեց՝ քաղաքական հաշվեհարդարի հետևանքներն իրավական հանգուցալուծում չեն կարող ունենալ։

«Եթե ռեպրեսիվ մեքենան լափում է մարդկանց ու մարդկանց ազատությունները, ընդդիմության, հասարակության խնդիրը պետք է լինի ռեպրեսիվ մեքենայի երախը կոտրելը»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Քաղաքական հաշվեհարդարն իրավական հանգուցալուծում չի կարող ունենալ. Սուրենյանց