Երկու ծրագիր արդեն իրականացրել են, դրանք անիրատեսական են. Ձկնաբույծների բողոքի ակցիան կառավարության դիմաց
Տնտեսություն
09:47 21/07/2026
Հայաստան

Երկու ծրագիր արդեն իրականացրել են, դրանք անիրատեսական են. Ձկնաբույծների բողոքի ակցիան կառավարության դիմաց

«Ակնկալում ենք աջակցության ծրագրեր։ Երկու ծրագիր արդեն իրականացրել են, դրանք անիրատեսական ծրագրեր են, ոլորտին որևէ դրական արդյունք չեն բերելու»,-կառավարության շենքի դիմաց ձկնաբույծների կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ ասաց  ՀՀ ձկնաբույծների միության նախագահ Գոռ Գրիգորյանը։

  Հայաստանի ձկնաբույծները պահանջում են հանդիպում Տիգրան Խաչատրյանի հետ, էկոնոմիկայի նախարարին չեն ցանկանում, որովհետև նրան արդեն հանդիպել են։

Նրա խոսքով՝ կառավարության ձևական որոշումներով փորձում են հանրության ցույց տալ, որ խնդիր են լուծում։

Նա նշեց, որ ոչ Եվրոպա արտահանման կանոնակարգով, ոչ էլ արտահանման սուբսիդիայով է խնդիրը լուծվել, որովհետև խոսքը գնում է15 հազար տոննա կենդանի ձկների մասին;

Ձկնաբույծները ցանկանում են որ պետությունը ֆինանսական աջակցություն տրամադրի, մինչև արտահանման խնդիրները լուծվի, որից հետո այդ գումարը կվերադարձնեն բյուջե։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder