Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրենը
Իրավունք
19:06 24/07/2026
Հայաստան

Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրենը

Առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով ձերբակալվել է Երևանի «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրեն Արման Դավթյանը։ Այս մասին հայտնել են Քննչական կոմիտեից։

Գերատեսչության փոխանցմամբ՝ Դավթյանը ձերբակալվել է դատարան ներկայացվելու նպատակով։

Քննչական կոմիտեից այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրենը