Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի պատերի ներքո երեկ ուշ երեկոյան տեղի ունեցավ «Պանորամա» ֆոտոցուցահանդես-մրցույթը: 27 լուսանկարիչներ ներկայացրել էին տարբեր ժանրերով մոտ 30 աշխատանք: Այսպիսով ազգային առաջին ֆոտոկայքէջը` www.35mm.am, նշում էր իր գործունեության երեք տարին:
Միջոցառման մասնակիցներից շատերն իրենց պրոֆեսիոնալ չեն համարում, լուսանկարչության բնագավառում ունեն 3-5 տարվա ստաժ: Ինչպես հոբբին գորշ առօրեականությունից հոգին պատսպարելու միջոցից վերաճեց նաև կարգին վաստակ ապահովող զբաղմունքի, Սուրեն Մանվելյանը բացատրեց շատ պարզ. «Հայտնվեցին թվանշային տեսախցիկները, կարևոր է տեսնել դրանց արդյունքը, այդպես ավելի հեշտ է սովորել»:
Կայքէջի նախագծի ղեկավար Նարեկ Կոզմոյանն անձամբ դեռ հինգ տարի առաջ տարված էր լուսանկարչությամբ: Հետո ցանկություն առաջացավ ուրիշներին էլ հնարավորություն տալ տեսնելու իր լուսանկարները: Պարզվեց, որ դրանց հրապարակման համար ինտերնետը տալիս է բազմաթիվ հնարավորություններ, բայց Նարեկի ուզածն այլ էր. ստեղծել ազգային ֆոտոկայք: «Սոցիում ստղծելու միտք հղացա, որտեղ և՛ պրոֆեսիոնալները, և՛ սկսնակները կարող են շփվել, քննարկել իրենց աշխատանքերը»,-ասաց Նարեկ Կոզմոյանը:
Վիրտուալ համագործակցությունը վերաճեց ամենաիրական բարեկամության: Գեղարվեստականություն, յուրօրինակություն և կատարման տեխնիկա. ահա այս բառերի առաջին տառերը (ХОТ) դարձան կայքէջի բառ-բանալին: Իսկ այն աշխատանքները, որոնք ֆոտոկայքի խորհրդի անդամների կարծիքով, չեն համապատասխանում վերոհիշյալ չափանիշներին, կարճ ժամանակ անց հայտնվում են «աղբանոցում»:
Ի դեպ, աշխատանքներին ոչ պակաս քննադատաբար են վերաբերվում նաև իրենք` լուսանկարիչները: «Սկզբում քեզ թվում է, որ 30 լուսանկար ունես, իսկ հետո հասկանում ես, որ ընդամենը 5 նկար կա, որ ցուցադրելիս չես ամաչի»,-ասում է մրցույթի մեկ այլ հաղթող` Արտաշես Ստամբոլցյանը:

Placeholder