Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ակադեմիկոս, դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի ղեկավար Էմիլ Գաբրիելյանն այսօր նշեց, որ Հայաստանը մտադիր է միանալ այն նախաձեռնող խմբին, որը հումանիտար ոլորտում Նոբելյան մրցանակի համար առաջադրել է ռուսական հայտնի մանկաբույժ Լեոնիդ Ռոշալի թեկնածությունը: Այդ մասին ակադեմիկոսն ասաց այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ, որը նվիրված էր Հայաստանում մանկական հաշմանդամության խնդրին, և որին մասնակցելու նպատակով Երևան է ժամանել ռուսաստանցի հայտնի բժիշկը:
Իսկ Լեոնիդ Ռոշելն էլ, ի դեպ, արձագանքելով Էմիլ Գաբրիելյանի խոսքին, նկատեց, թե աշխարհում շատ մարդիկ կան, ովքեր արժանի են այդ մրցանակին: «Ես նեղվում եմ այդ առաջադրումից և անկեղծ եմ ասում դա, առանց ձևականությունների»,-նկատեց Լ.Ռոշալը, հավելելով, որ կոչումները, տիտղոսներն ու պաշտոններն իր վրա չեն ազդում: Հայտնի բժիշկը որևէ կուսակցության անդամ չէ, չնայած նրան փորձում են որևէ կերպ ներքաշել քաղաքականության մեջ: «Ես նախևառաջ բժիշկ եմ, այլ ոչ թե քաղաքական գործիչ»,-ընդգծեց Լ.Ռոշալը:
Նկատենք, որ մեր անվանի հյուրը նախորդ տարիներին արդեն արժանացել է «Եվրոպայի Մարդ» և «Աշխարհի մանկական բժիշկ» պատվավոր կոչումների:

Placeholder