ՍԻԼՎԵՍՏԵՐ ՍՏԱԼՈՆԵՆ ԿՅԱՆՔԻ Է ԿՈՉՈՒՄ «ՄՈՒՍԱ ԼԵՌԱՆ ՔԱՌԱՍՈՒՆ ՕՐԸ»
Մշակույթ
17:02 20/12/2006

ՍԻԼՎԵՍՏԵՐ ՍՏԱԼՈՆԵՆ ԿՅԱՆՔԻ Է ԿՈՉՈՒՄ «ՄՈՒՍԱ ԼԵՌԱՆ ՔԱՌԱՍՈՒՆ ՕՐԸ»

«Դենվեր Փոստին» տրված հարցազրույցում, ամերիկացի աշխարհահռչակ դերասան Սիլվեստեր Ստալոնեն իր հիացմունքն է արտահայտել Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպի մասին և անդրադարձել է իր փայփայած մի ծրագրի, որը նա մտադիր էր իրականացնել դեռ երկու տարի առաջ:

«Կցանկանայի գրել սցենարը և վարել ռեժիսուրան` հանրությանը ներկայացնելու համար բայց հանրության աչքից հեռու»,- ասաց նա:

Ո՞րն է Սիլվեստր Ստալոնեի անակնկալը: Տարիներ շարունակ Ստալոնեն ցանկացել է գրել էպիկական մի ստեղծագործություն, և Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» շարժել է նրա հետաքրքրությունը: Ինչպես «Դենվեր Փոստն» է նշում՝ մի գիրք, որը պատմում է 1915 թվականին հայության նկատմամբ թուրքական կառավարության կողմից իրականացված ցեղասպանության մասին:

Ֆրանսիական հրամանատարությունը տեղեկանում է, որ հայերի մի մեծ խումբ, թուրք հրոսակից ու վերահաս կոտորածից փրկվելու համար բարձրացել են Մուսալեռ ու ավելի քան մեկ ամիս հերոսաբար պաշտպանվում են: Ունենալով խիստ սահմանափակ քանակությամբ պարեն, աղքատիկ զենք-զինամթերք, մուսալեռցիները անձնվիրաբար կռվում ու հետ են մղում թուրքական կանոնավոր բանակի հարձակումները: Այդ ամենին տեղեկանալով, ֆրանսիական հրամանատարությունը որոշում է ռազմանավեր ուղարկել՝ հայ խաղաղ բնակչությանը փրկելու և շրջապատումից դուրս բերելու համար:

Ուշագրավ է, որ դա է Սիլվեստր Ստալոնեի ամենասիրած դրվագը. «Ֆրանսիական նավերը գալիս են: Նրանք սանդուղք են իջեցրել և բոլորը բարձրանում են դրանով: Նավերը հեռանում են: Հերոսը, որը կազմարեպել էր այդ փախուստը քնած է` տանջված, բլրի ետևում, իր հրացանի վրա: Կամերան ետ է մղվում և մի կողմում երևում են նավերը և ծովը, իսկ մյուս կողմում սարն է, որտեղ միայն մի հոգի կա, իսկ թուրքերը հազարներով բարձրանում են այդ սարը»:

«Սա մի էպիկական ֆիլմ կլինի քաղաքակրթության ոչնչացման մասին»,- ասել է Ստալոնեն, իսկ հետո հավելել:-Կխոսվի քաղաքական այրող խնդրի մասին: Թուրքերը արդեն 85 տարի է փորձում են սպանել այդ թեման»:
Placeholder
ՍԻԼՎԵՍՏԵՐ ՍՏԱԼՈՆԵՆ ԿՅԱՆՔԻ Է ԿՈՉՈՒՄ «ՄՈՒՍԱ ԼԵՌԱՆ ՔԱՌԱՍՈՒՆ ՕՐԸ»