ԵՂԵՌՆԻ ՄԱՍԻՆ ՖԻԼՄՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է «ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ՀԱՄԱԿՐԱՆՔ» ՄՐՑԱՆԱԿԻՆ
Մշակույթ
18:14 10/01/2007

ԵՂԵՌՆԻ ՄԱՍԻՆ ՖԻԼՄՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է «ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ՀԱՄԱԿՐԱՆՔ» ՄՐՑԱՆԱԿԻՆ

«Ճչացողները» փաստագրական ֆիլմի պրեմիերան, որը նվիրված է 1915թ. տեղի ունեցած Հայոց Ցեղասպանությանը, օրերս տեղի է ունեցել Կապիտոլիումում: ԱՄՆ կոնգրեսականների համար միջոցառումը նախաձեռնել էին կոնգրեսական Ադամ Շիֆը, Հայ Դատի ամերիկյան գրասենյակը, «Ռաֆֆի Մանուկյան» բարեգործական հիմնադրամը:

Ֆիլմի ստեղծմանը մասնակցել են “System of a down” ռոք խմբի անդամները: Ֆիլմը պատմում է խմբի քարոզչության մասին, որն ուղղված է ցեղասպանության դեմ պայքարին: Ռեժիսորն է Կ. Կարապետյանը: «Կինոփառատոն-2006»-ում, որն անցկացվել է ամերիկյան կինոինստիտուտում, «Ճչացողները» ֆլմն արժանացել է «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին:
Placeholder
ԵՂԵՌՆԻ ՄԱՍԻՆ ՖԻԼՄՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է «ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ՀԱՄԱԿՐԱՆՔ» ՄՐՑԱՆԱԿԻՆ