ՄՈՒԿՈՒՉՅԱՆԸ ԻՐ ՏԵՂՈՒՄ Է, ԻՐ ՏԵՂՈՒՄ ԷԼ ՄՆԱԼՈՒ Է
Հասարակություն
14:47 10/01/2007

ՄՈՒԿՈՒՉՅԱՆԸ ԻՐ ՏԵՂՈՒՄ Է, ԻՐ ՏԵՂՈՒՄ ԷԼ ՄՆԱԼՈՒ Է

«Հրապարակումը իրականության հետ որևէ առնչություն չունի»,- անդրադառնալով «Հայկական Ժամանակ» օրաթերթում այսօր զետեղված հրապարակմանն, ասաց ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Ըստ օրաթերթի, Տիգրան Մուկուչյանը պատրաստվում է հրաժարական տալ` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելու համար:

Թերթը նաև կանխատեսել է, որ 2007 թվականի ընտրություններից հետո Մուկուչյանը պետք է զբաղեցնի արդարադատության նախարարի պաշտոնը: ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի նախագահը Panorama.am-ին տեղեկացրեց, որ հրաժարական տալ չի պատրաստվում, իսկ թերթի կանխատեսումները հեռու են իրականությունից:
Placeholder
ՄՈՒԿՈՒՉՅԱՆԸ ԻՐ ՏԵՂՈՒՄ Է, ԻՐ ՏԵՂՈՒՄ ԷԼ ՄՆԱԼՈՒ Է