ՏՆՏԵՍԱԿԱՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐՆ ԱՅԼԵՎՍ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՉԵՆ
Քաղաքական
20:05 12/01/2007

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐՆ ԱՅԼԵՎՍ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՉԵՆ

«Քիչ հավանական է, որ Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանի շրջափակմամբ հասնեն իրենց քաղաքական նպատակներին»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ԱՄՆ Միջազգային տնտեսագիտական համալսարանի ավագ տնտեսագետ, ԱՄՆ միջազգային առևտրի և ներդրման քաղաքականության նախարարի տեղակալի նախկին օգնական Գարի Հաֆբաուերը: Պրոֆեսորի այսպիսի եզրահանգումը բխում է այն իրողությունից, որ վերջին քսան տարում գրեթե կրկնակի նվազել է քաղաքական նպատակներով տնտեսական պատժամիջոցների կիրառման էֆեկտիվությունը: «Եթե նախկինում դրանք կիսով չափ էին արդյունավետ, ապա այժմ տնտեսական պատժամիջոցները թույլ են տալիս ապահովել քաղաքական նպատակների քառորդ մասը միայն»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գ. Հաֆբաուերը:

Միևնույն ժամանակ պատասխանելով մեր այն հարցին, թե այդ դեպքում ի՞նչ ազդեցություն ունի այդ ճշմարտության գիտակցումը հիմնական տնտեսական պատժամիջոցներ կիրառող երկրում` Միացյալ Նահանգներում, մեր զրուցակիցը պարզաբանեց. «ԱՄՆ-ում արդեն այս փաստն ընդունում են, ինչի հետևանքով պատժամիջոցներ կիրառելու համար լայն բանավեճեր են ընթանում: Եվ եթե նախկինում պատժամիջոցների ենթարկվում էին երկրները, ապա այժմ դրանք հիմնականում վերաբերում են անձանց կամ առանձին ձեռնարկությունների»:
Placeholder
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐՆ ԱՅԼԵՎՍ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՉԵՆ