ՄԵՐ ՄՇԱԿՈւՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԻՆ ՄՏԱԴԻՐ ԵՆ ՀՐԱՎԻՐԵԼ ԹՈւՐՔԻԱ
Քաղաքական
18:10 15/01/2007

ՄԵՐ ՄՇԱԿՈւՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԻՆ ՄՏԱԴԻՐ ԵՆ ՀՐԱՎԻՐԵԼ ԹՈւՐՔԻԱ

«Ես վստահ եմ, որ Հասմիկ Պողոսյանը կհրավիրվի «Աղթամար» եկեղեցու բացմանը»,- այսօրվա ասուլիսում նման համոզմունք հայտնեց թուրք գործարար Քաան Սոյակը, ով Հայաստան է ժամանել մասնակցելու «Հայ-թուրքական սահմանի բացման տնտեսական և սոցիալական հետևանքները» գիտաժողովին:

Նրա խոսքով, սահմանի բացման ուղղությամբ Թուրքիայում աշխատելն այնքան էլ հեշտ չէ, թեև անհամեմատ ավելի հեշտ է, քան տարիներ առաջ: «Մենք սա անում ենք հանուն մեր երեխաների»,- նշեց Ք. Սոյակը, ավելացնելով, որ իր տանը երկու դրոշ կա` Հայաստանինն ու Թուրքիայինը:

Չնայած իր տանը մեր երկրի դրոշի առկայությանը, թուրք գործարարին միայն վերջերս է հայտնի դարձել Հայոց Ցեղասպանության փաստը: «Մինչև վերջերս Թուրքիայում այդ մասին որևէ բան հայտնի չէր»,- վստահեցրեց նա, համոզմունք հայտնելով, որ փաստերը պետք է հայտնի դառնան թուրք հանրությանը, ընդ որում, առանց գրաքննության:
Placeholder
ՄԵՐ ՄՇԱԿՈւՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԻՆ ՄՏԱԴԻՐ ԵՆ ՀՐԱՎԻՐԵԼ ԹՈւՐՔԻԱ